Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հոբելյանական «Ոսկե ծիրանին» ընդառաջ

Հոբելյանական «Ոսկե ծիրանին» ընդառաջ
07.06.2013 | 13:56

Կայացավ «Ոսկե Ծիրան» երեւանյան միջազգային կինոփառատոնի հերթական մամուլի ասուլիսը, որի ընթացքում ներկայացվեցին «Ոսկե Ծիրան» 2013-ի արտամրցութային ծրագրերը` Հետահայաց ցուցադրություններ, Հարգանքի տուրք, Երեւանյան պրեմիերաներ, Քույր փառատոներ:
Ասուլիսի բանախոսներն էին «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը, գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը, միջազգային բաժնի ղեկավար Տաթեւիկ Մանուկյանը:
Միքայել Ստամբոլցյանը ներկայացրեց արտամրցութային ծրագրերը, փառատոնի այս տարվա նշանավոր հյուրերին, խոսեց «Քույր փառատոների»՝ Պուսանի և Ռոտերդամի փառատոների, ռետրոսպեկտիվ ցուցադրությունների մասին: Մասնավորապես նշեց, որ կցուցադրվեն երեք ֆիլմ, որոնցում նկարահանվել է Շարլ Ազնավուրը:
Փառատոնի օրակարգում ներառված է ևս մի ծրագիր՝ նվիրված վրացական կինոյին: Այս տարվա Հոբելյանական ծրագրերը նվիրված կլինեն Արամ Խաչատրյանին, Ներսես Հովհաննիսյանին, Արտավազդ Փելեշյանին:
«Հայեր՝ հայացք ներսից և դրսից» ծրագրի շրջանակներում կցուցադրվեն հայկական և հայերին նվիրված արտասահմանյան ֆլմեր:
Սուսաննա Հարությունյանը մանրամասնեց «Ոսկե ծիրանի» համագործակցությունը Պուսանի և Ռոտերդամի փառատոների հետ: Նշեց, որ ունեցած կապերն ամրապնդվում են տարեցտարի: Ռեժիսորներ առանց սահմանների ծրագիրը ձևավորվել է այս համագործակցության արդյունքում: Այդ համագործակցության շնորհիվ հայ և տարածաշրջանի (օրինակ՝ Վրաստանի) մի շարք կինոծրագրեր դարձել են իրականություն:
Տաթևիկ Մանուկյանն ասաց, որ հոբելյանական «Ոսկե ծիրանը» կցուցադրի տարվա լավագույն, սկանդալային ֆիլմերը: Ցուցադրություններին ներկա կլինեն ռեժիսորները: Հավելեց, որ իրենք հիմա էլ շարունակում են բանակցել այլ փառատոների մրցանակակիր ֆիլմեր «Ոսկե ծիրան» բերելու ուղղությամբ:

Կարինե ՌԱՖԵՅԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1790

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ